Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունները Թուրքիայում շարունակելու կողմնակից են. Չավուշօղլու
Ռուսաստանն ու Ուկրաինան պաշտպանում են Թուրքիայում բանակցային գործընթացը շարունակելու գաղափարը, հինգշաբթի հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ապրիլի 6-ին և 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
«Մենք հակամարտող կողմերին առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում: Երկու կողմերն էլ սկզբունքորեն պաշտպանում են Թուրքիայում բանակցություններ վարելու գաղափարը»,- ասել է նա։
Shantnews.am



















