Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ՝ Հնդկաստանի կառավարության խնդրանքով։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Օրակարգում եղել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության եզրերը՝

• դեղագործություն.

• բժշկական սարքավորումներ.

• կրթություն և մասնագիտական փոխանակում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն