Մոսկվայում տեղի է ունեցել՝ «Խուդյակովի երկու ճակատագրերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Ապրիլի 17-ին Մոսկվայի «Հաղթանակի» թանգարանում տեղի ունեցավ «Խուդյակովի երկու ճակատագրերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ տեղեկացնում է ԱԳ նախարարությունը։
Ֆիլմը նվիրված է Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանցի) 120-ամյա հոբելյանին։
Վավերագրական ֆիլմի ցուցադրմանը ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Ֆիլմը նկարահանվել է «Պարտներ Ֆիլմ» կինոստուդիայի և «Ժառանգություն ու առաջընթաց» հիմնադրամի կողմից։ Ֆիլմի ռեժիսորներն են՝ Օլեգ Մասարիգինը և Վագա Վարդանյանը, որպես պրոդյուսերներ հանդես են եկել Արթուր Սողոմոնյանն ու Տիգրան Մանասյանը։
Խորհրդային Միության ավիացիա մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանցը) ծնվել է 1902թ․-ի հունվարի 7-ին։ 1944թ․ արժանացել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալի կոչմանը։ Մարշալի անունն են կրում նախկին խորհրդային հանրապետությունների մի շարք քաղաքների փողոցներ, նրա հուշարձաններն են տեղադրված տարբեր վայրերում։ 2005թ․-ից ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանը կրում է Ա․Խանփերյանցի անունը։
hy.armradio.am