ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
hy.armradio.am