Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ներկայացրել է «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 18:00-ի դրությամբ:

«Վերջին զանգի միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ, 7 անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն