Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հունիսի 24-ին` ժամը 08։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։02-ին, մարվել՝ 09։22-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 8 քմ։