Երևանի կենդանաբանական այգին բարեկարգվում է
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Կենդանաբանական այգին բարեկարգվում է:
Նա այցելել է Երևանի կենդանաբանական այգի, տեղում ծանոթացել է ընթացիկ բարեկարգման աշխատանքներին: Տնօրեն Էդմոնդ Ղազարյանի հետ քննարկել է կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները:
• Վերանորոգվում են ազատավանդակները՝ կենդանիների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ
• Բարձրացվել է կենդանիների սննդի որակը
• Կանաչապատվում է տարածքը
• Շուտով կփոխվեն ազատավանդակների տանիքները
• Տեղադրվել է նոր մանկական խաղահրապարակ
Ի դեպ, բարերարներ Արամ և Մարիաննա Առաքելյանների շնորհիվ այգին արդեն ունի նոր բնակիչ՝ ջայլամ: