Տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հիմնարկեքի արարողությունը
Շաբաթ օրը Հատիս լեռան գագաթին տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցման հիմնարկեքի արարողությունը։
«Այս պատմական օրվանից մի քանի տարի անց Հայաստանում կբարձրանա Փրկչի արձանը որպես միասնության, հույսի և լույսի խորհրդանիշ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է նախագծի նախաձեռնող Գագիկ Ծառուկյանը։
Արարողությանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին։
«Հուզմունքով ականատես եղա Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրման հիմնարկեքի արարողությանը»,-գրել է Պոլոլիկաշվիլին Twitter-ի իր գրառման մեջ։
Նա շնորհակալություն է հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և գործարար ու բարերար Գագիկ Ծառուկյանին հրավերի համար։