Ճիշտ չափաբաժիններով շոկոլադը դրական է ազդում սրտի վրա և հանում սթրեսը։ Այս քաղցրավենիքի օպտիմալ քանակությանն մասին խոսել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան, փոխանցում է Лента պարբերականը։ Նրա խոսքով, շոկոլադը կարող է հիանալի միջոց լինել առողջության ամրապնդման և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, եթե գիտեք դրա օգտագործման կանոնները։ Առաջին հերթին կարևոր է այն մեծ քանակությամբ չուտել։

Սոլոմատինան նշում է, որ օպտիմալ չափաբաժինը օրական չորս կտոր է: Միաժամանակ նա խորհուրդ է տալիս հաշվի առնել, որ օգուտ կարող է բերել միայն բնական շոկոլադը, որի մեջ կակաոյի հատիկների պարունակությունը կազմում է առնվազն 60 տոկոս։

«Շոկոլադի ճիշտ օգտագործման տեխնիկա պետք է լինի։ Մենք շոկոլադի կտորները դնում ենք բերանը և սկսում ենք դրանք ներծծել, դրանք պետք է լուծվեն։ Լավագույնը կլինի պարզապես փակել աչքերը և մեդիտացիա անել՝ վայելելով համը»,- ասել է նա:

Սոլոմատինայի խոսքով՝ այս մեթոդի օգնությամբ հնարավոր կլինի բավականություն ստանալ այս նրբահամ սննդից։

Սննդաբանը նաև բացատրել է, թե ինչու են մարդիկ սթրեսային իրավիճակներում հաճախ ձգտում շոկոլադ ուտել։

«Շոկոլադը պարունակում է մագնեզիում, որը նվազեցնում է արյան ճնշումը, քանի որ այն թուլացնում է անոթային պատը։ Այդ իսկ պատճառով մարդը շոկոլադ ուտելուց հետո զգում է բավարարվածություն, հանդարտություն»,- եզրափակել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն