Կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում, մեր համայնքի կողմից 2022 թվականին ներկայացված հայտերից մեկով մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները։

Նորոգվելու են շենքի հիմնական և նկուղային հարկերը, փոխվելու են դռները, պատուհանները, ամրակայվելու և սալիկապատվելու է հատակը, անցկացվելու է ջեռուցման և ջրամատակարարման համակարգ, կատարվելու է ցանկապատի և տաղավարների տեղադրում։

Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 37 միլիոն 788 հազար ՀՀ դրամ՝ պետության 70% համաֆինանսավորմամբ:

Աշխատանքների ավարտին բնակավայրի երեխաների համար կստեղծվեն լավագույն շենքային պայմանները՝ նախադպրոցական կրթություն ստանալու համար, ինչպես նաև կապահովի 15 հիմնական աշխատատեղ:

Հիշեցնենք, որ այս տարի մեր համայնքից ներկայացվել են հետևյալ սուբվենցիոն հայտերը՝

• Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծ (նախկին՝ Սպանդարյան) և Գրիգոր Լուսավորիչ (նախկին՝ Կամո) փողոցների մայթերի հիմնանորոգում

• Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցում

• Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն