Հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով:

Կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր «Ոստիկանության բերեփոխումների» ռազմավարությունը, որը նախատեսում էր ի թիվս այլ բարեփումների, նաև որոշ կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, ռազմավարությամբ առաջարկվում է նորից ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

2008թ-ին ՆԳՆ-ն վերակազմավորվեց որպես ՀՀ Ոստիկանություն։

Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության կազմի մեջ են մտնելու Միգրացիոն ծառայությունը, ՀՀ Ոստիկանությունը՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և Ոստիկանության ակադեմիան։ Նախարարությունում սահմանվելու է քացացիական ծառայություն։ ՆԳ նախարարը նշանակվելու է ՀՀ վարչապետի առաջարկով՝ ՀՀ նախագահի կողմից, Ոստիկանապետ նշանակվելու է ՆԳ նախարարի առաջարկով՝ վարչապետի կողմից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն