Հուլիսի 10-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի ավարտական միջոցառումը։

Մինչ միջոցառման սկիզբը թատրոնի բակում տեղի ունեցավ մեծ ցուցահանդես, որում դպրոցի սաները ներկայացրին իրենց կուրսային և ավարտական աշխատանքները,  առանձին տաղավարներով ցուցադրվեցին նաև գործընկեր կազմակերպությունները, ինչպես նաև «Կայթ» կրթամշակութային հիմնադրամի կողմից նախաձեռնված կավագործության և նկարչության խմբակների աշխատանքները։

Շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ հղեցին «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Վահագն Պողոսյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հրանտ Պողոսյանը և Աշոտ Ալիխանյանը, ՈՄԱ հիմնադիր Վովա Վարտանովը։

Միջոցառման մշակութային հատվածում Իրական դպրոցի՝ «Կայթ» կրթամշակութային հիմնադրամի ներքո գործող «Ճարտար» ակումբի սաները հանդես եկան նվագախմբային, երգչախմբային կատարումներով և թատերական ներկայացմամբ։ Ելույթներ ունեցան ոչ միայն Երևանի, այլև Վանաձորի և Գյումրիի սաները։

Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց նաև Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված հոլովակ՝ որպես ուղերձ Իրական դպրոցի երրորդ սերնդի շրջանավարտներին։

«Այսօր խորհրդանշական օր է, քանի որ բացի Իրական դպրոցի ամփոփիչ երեկոյից և «Ինստիգեյթ» ընկերության տասնյոթամյակից նաև լրանում է 2 տարին, ինչ Կարեն Վարդանյանը ֆիզիկապես մեզ հետ չէ։ Ուստի սա ևս մեկ առիթ է հիշելու Կարենի ուղերձներն ու դաստիարակելու մեր սերնդին այնպես, որ չվախենան իրականությունից և չփախչեն դրանից։ Այդ ուղերձի մի մասն էլ կազմում են մեր ավարտական նվերները», — նշեց Վահագն Պողոսյանը։

Զենքի թույտվություն ստացած շրջանավարտներին որպես ավարտական նվեր հանձնվեցին զենքեր։ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին Երևանում։ Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գորիսում, այս տարվա սեպտեմբերից նաև՝ Իջևանում և Ստեփանակերտում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն