Ապամոնտաժվել է Գյումրու Թատերական հրապարակում ապօրինի տեղադրված տաղավարը
Գյումրու Թատերական հրապարակում օրեր առաջ ապօրինի կերպով տեղադրված տաղավարն ապամոնտաժվել է:
«Կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ տաղավարների ապօրինի տեղադրումից՝ քաղաքի ցանկացած հատվածում: Ապօրինի տեղադրված ցանկացած տաղավար կապամոնտաժվի»,- հայտնում են Գյումրու համայնքապետարանից:



















