Երերույքի տաճար տանող ավտոճանապարհի հիմնանորոգման համար 300 մլն 264 հազար դրամ է հատկացվել
Կառավարությունն այսօրվա նիստով գումար է հատկացրել Շիրակի մարզի Երերույքի տաճար տանող և Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման համար։
1 մլրդ 997 մլն 335 հազար դրամ գումար նախատեսվել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250 — կմ37+500 և կմ45+300 — կմ60+200 հատվածների հիմնանորոգման համար։ Շինարարությունը իրականացնելու է «Եվրոասֆալտ» ՓԲԸ -ն։
Հ-93, /Հ-75/ — Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+700 հատվածի հիմնանորոգոման նպատակին նախատեսվել է 300 մլն 264 հազար դրամ։ Շինարարությունն իրականացնելու է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։