ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ցուցումներ, թե ինչպես է պետք դիմակայել շոգին:

Առաջարկում է պահպանել մի քանի կանոններ, որոնք կօգնեն խուսափել շոգի հետևանքով առաջացող վատ ինքնազգացողությունից, հորդորում է՝

• Կրե՛ք դիմակ և արևային ակնոց,

• Հաճախ ընդունե՛ք լոգանք,

• Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ,

• Հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից,

• Կրե՛ք բաց երանգներով բամբակյա կտորից հագուստ,

• Շոգ ժամերին խուսափե՛ք ակտիվ գործողություններից:

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն