Մաշկաբանները նշել են գիշերը մազերը լվանալու վտանգավոր հետևանքները
Arguments and Facts-ին և Doctor Peter-ին տված հարցազրույցում մաշկաբանները նշել են թաց գլխով քնելու հետևանքները՝ մասնավորապես՝ մազերի վնասում, մրսածություն և փոշու տիզ՝ անկողնային պարագաներում։
Մաշկաբան, կոսմետոլոգ Տատյանա Եգորովան ասել է, որ մեծ է մրսելու հավանականությունը: «Վտանգը հատկապես մեծ է, եթե օդորակիչը միացված է կամ պատուհանը բաց է: Իսկ խոնավ բարձն ամենահաճելի իրը չէ»,- ասել է նա՝ նշելով, որ մազերը կարող են խճճվել, ինչն առավոտյան լրացուցիչ հարդարում կպահանջի։
Մաշկաբան Աննա Կարպովան ավելացրել է, որ եթե քնելուց առաջ մազերը վարսահարդարիչով չչորացնեք և քնեք, ապա բարձը կարող է թրջվել։ «Իսկ եթե բարձի լցոնիչը բնական է՝ բմբուլ, փետուր, կարող հայտնվել տիզ»,- մատնանշել է նա:
Մաշկաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Ագաֆոնովան զգուշացրել է, որ մազերը կարող են վնասվել, երբ թաց գլլխով են քնում:
«Մազերը կարող են կորցնել ծավալը, վնասվել բարձի վրա, ինչը հետագայում կարող է հանգեցնել դրանց որակի վատթարացման»,- ասել է նա՝ խորհուրդ տալով քնելուց առնվազն 20-30 րոպե առաջ չորացնել գլուխը և օգտագործել բարձի երեսներ պատրաստված ոչ կոպիտ նյութերից, այլ օրինակ՝ մետաքսից։