Խաղաղապահները Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշան են գործարկելու
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են Ստեփանակերտի բնակիչներին, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան:
«Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»,-ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: