Մետրոն չի գործում․ մեքենավարները գործադուլ են սկսել
Այս պահին Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։
Մետրոպոլիտենից պատճառված անհարմարության համար հայցում են ուղևորների ներողամտությունը։