Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ: Այս մասին նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: 

Մարզային առողջապահությունը և հատկապես առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:

Խնդիրները քննարկելու, նոր մոտեցումներ առաջարկելու և ծրագրեր ուղենշելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Փոխնախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտի նոր ծրագրերին, որոնք միտված են բարձրացնելու մարզային բժշկական կենտրոնների բուժծառայության և սպասարկման որակը, ինչպես նաև` առողջության առաջնային պահպանման օղակի դերը:

Ոլորտի ներկայացուցիչները քննարկել են բուժհաստատությունների առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրել հիվանդանոցային ծրագրերի վերլուծություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն