Օգոստոսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Դաքքայի (Բանգլադեշ) Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ Արմեն Արսլանյանին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել տիար Արսլանյանին՝ գոհունակությամբ անդրադառնալով վերջինիս՝ Դաքքայի հայկական եկեղեցու պահպանմանն ու կենսագործունեությանն ուղղված ջանքերին։

Ամենայն Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքն է բերել ազնիվ հայորդուն Հայ Եկեղեցու առաքելության իրականացման գործում բերած աջակցության համար, ինչի շնորհիվ եկեղեցական կյանքը պայծառանում և առաջընթաց է ապրում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն