«Սուրմալու»-ի պայթյունի վերաբերյալ ի՞նչ մանրամասներ են հայտնել վարչապետին կառավարության նիստի մեկնարկին
«Սուրմալու»-ի պայթյունի վայրում փրկարարները գիտեն՝ կոնկրետ ում են փնտրում և որ հատվածում: Պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Քրեական գործով ահաբեկչության վերաբերյալ չկան փաստական տվյալներ։ Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին զեկուցվել է վարչապետին։
Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է խորքային ուսումնասիրություն կատարել դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ և հանգել օբյեկտիվ եզրակացության։
Վարչապետն ու կառավարության նիստի մյուս անդամները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բոլոր զոհվածների հիշատակին։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։