Երակների վարիկոզ լայնացման սրման խնդրին մարդիկ առավել հաճախ բախվում են ամռանը, ինչը պայմանավորված է նրանով, որ շոգ եղանակին ստորին վերջույթներում արյան շրջանառությունը դանդաղում է։ Այս մասին «АиФ»-ի հետ զրույցում ասել է պոդիատոր Օլգա Չիժևսկայան։

Մասնագետի կարծիքով՝ այս հիվանդության սրմանը կարող են նպաստել նաև ավելորդ քաշն ու ծխախոտի գործածությունը, ուստի ամռանը հիվանդության ընթացքին հետևելն առանձնահատուկ կարևոր է։ Բացի այդ, շոգ եղանակին կարող են նաև այտուցներ ու անոթային աստղիկներ առաջանալ։

«Համարվում է, որ շրջակա միջավայրի 23-25 աստիճան ջերմաստիճանի դեպքում արդեն իսկ երակների վարիկոզ լայնացումը սրվում է։ Երակների ու զարկերակների առանց այն էլ բարակ պատերը լայնանում են, արյան հոսքն ուժեղանում է, մինչդեռ երակային փականները չեն կարողանում ինչպես հարկն է աշխատել այդ իրավիճակում, և արյունը մասամբ մնում է անոթներում՝ դրսևորվելով մաշկին առաջացած կապույտ «պատկերներով»», - բացատրել է բժիշկը։

Նման խնդրից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս տարվա շոգ եղանակներին հնարավորինս շատ հեղուկ օգտագործել ու փորձել չգտնվել արևի ճառագայթների տակ։ Բացի այդ, նա նաև նախազգուշացրել է, որ հիվանդության սրման պարագայում ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն