Սրտամկանի առողջական վիճակի մասին կարելի է հեշտությամբ պատկերացում կազմել պարզապես աստիճաններ բարձրանալու միջոցով։ Այս մասին հաղորդում է «МедикФорум» պորտալը՝ վկայակոչելով սրտաբան Մարիա Լոպուխինային։

Ըստ Լոպուխինայի՝ աստիճանները բարձրանալիս նկատվող տհաճ զգացողությունները, որոնք նախկինում չեն անհանգստացրել, կարող են հուշել սրտամկանի աշխատանքում խնդիրների առկայության մասին։

«Ենթադրենք՝ մարդն ապրում է երրորդ հարկում և ամեն օր սովորականի պես բարձրանում է իր բնակարան։ Բայց հանկարծ նա սկսում է կանգ առնել ամեն հարկում։ Սա արդեն իսկ պատճառ է բժշկին դիմելու և սրտագրություն անցնելու ուղեգիր ստանալու համար», - նշել է մասնագետը։

Նա նաև ընդգծել է, որ տհաճ զգացողություններն ու օդի պակասը սրտամկանի հիվանդությունների դեպքում նկատվում են ոչ միայն աստիճաններով բարձրանալիս, այլև ցանկացած այլ ֆիզիկական ակտիվության դեպքում։ Ընդ որում՝ «աստիճաններով թեստը» թույլ  է տալիս հայտնաբերել ոչ միայն սրտամկանի հիվանդությունները, այլև մյուս օրգանների դիսֆունկցիաները ևս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն