Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարմանը մասնակցում է նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 31-ին ժամը 13։25-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, արդեն 3 օր է՝ տեղի են ունենում հրդեհաշիջման աշխատանքներ:
Սեպտեմբերի 2-ին այդ աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։
Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։



















