«Պռեգոմեշ»-ը կներկայացվի Նյու Յորքի նորաձեւության շաբաթին
Սիրուշոյի «Պռեգոմեշ» արծաթյա զարդերի ապրանքանիշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին․ այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է երգչուհին։
«Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։
Պարտավորեցնող է այն, որ «Պռեգոմեշն» արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։
Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»,-գրել է Սիրուշոն։
Հրապարակմանը կից երգչուհին նաեւ լուսանկարներ է տեղադրել, որոնք արված են Նյու Յորքում։



















