ՀՀ ՊՆ-ն ճշտում է գերիների հավանական վերադարձի մասին տեղեկությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից գերիների վերադարձի մասին հաստատված, ճշտված տեղեկություն չունի այս պահին, իրականացվում են ճշտումներ:
Հայաստանի հանրային ռադիոյին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե 5 ռազմագերի կվերադարձվի Հայաստան: Նշվում է նաև, որ Ադրբեջանի Բարձրագույն դատարանի որոշմամբ՝ 6 տարի ազատազրկման դատապարտված Հայաստանի 4 քաղաքացի ազատ է արձակվել։



















