Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.

«Սիրելի′ ուսանողներ, հարգելի′ համաքաղաքացիներ,

Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է:

Ընկերության տասնհինգ մեքենա կանոնավոր կերպով կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը:

Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։

Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։

Ուղեվարձի արժեքը կկազմի 700 դրամ»:

Հիշեցնենք, որ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ իր խնդրանքով և միջամտությամբ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն քառօրյա ժամկետում Հրազդան-Երևան երթուղու խնդրին կտա ժամանակավոր լուծում՝ մինչև նոր մեքենաների խմբաքանակի ներմուծումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն