Երեխայի մոտ կարիես կարող է զարգանալ երկու տարեկանից, ուստի մանկական ատամնաբույժին հարկավոր է այցելել առնվազն վեց ամիսը մեկ անգամ։ Այս մասին moslenta.ru-ի հետ զրույցում ասել է ատամնաբույժ-օրթոպեդ, օրթոդոնտ Սերգեյ Կովալչուկը։

Մասնագետի խոսքով՝ ատամնաբույժին այցելելու հաճախականությունը կախված է փոքրիկի ատամների վիճակից։ Եթե նրա մոտ կարիեսը վաղ է հայտնաբերվել, ապա հարկավոր է բուժզննման գնալ տարեկան երկու անգամ։ Ընդ որում՝ հարկավոր է ուշադրություն դարձնել կծվածքին, քանի որ ատամների անբնական դիրքն առողջական խնդիրներ է առաջացնում։

«Ատամածնոտային համակարգում հավասարակշռության խանգարումը կարող է հանգեցնել կեցվածքի խանգարման, ողերի ու կոնքի տեղախախտման, մկանների հիպերտոնուսի, ցավի ու ջղաձգումների և քրոնիկ գլխացավերի։ Կծվածքի խանգարումը կարող է անհանգստացնել նաև էսթետիկ տեսանկյունից», - նշել է մասնագետը՝ հավելելով, որ կծվածքի հետ կապված լուրջ խնդիրներից կարելի է խուսափել 4-5 տարեկանից կանոնավոր օրթոդոնտի մոտ բուժզննում անցնելով։

Կովալչուկի խոսքով՝ կաթնատամների վաղաժամ կորստից խուսափելու համար երեխան պետք է ճիշտ ու բալանսավորված սնվի և չունենա վիտամինների ու այլ օգտակար նյութերի պակաս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն