Սեքսը ոչ միայն հաճույք է, այլև առողջություն
Սեքսը մարդու տարրական կարիքներից մեկն է։ Մարդու սեքսուալության և առողջության միջև կապն այնքան մեծ է, որ գիտնականները հաճախ դժվարանում են որոշել, թե նրանցից որն է պատճառը, իսկ որը հետևանքը։
Իսկ սեռական ցանկության բացակայությունը արդյոք կարող է հանգեցնել այլ հիվանդությա՞ն, թե՞ այն արդեն հիվանդության ախտանիշ է։
Այս հարցին հստակ պատասխան չկա։
Սեռական հարաբերության ժամանակ սրտի բաբախյունը արագանում է, իսկ արյան ճնշումը բարձրանում։ Հետևաբար սեքսը ֆիզիկական առողջությունը պահպանելու լավագույն միջոցն է։
Շատ սեքս՝ երկար կյանք:

Ըստ վիճակագրության հույները զբաղեցնում են առաջին հորիզոնականը սեռական հարաբերությունների հաճախականությամբ։ Մեկ անձը միջինում տարեկան 165 սեռական հարաբերություն։
Ամենապասիվը ճապոնացիներն են, տարեկան 48 սեռական հարաբերություն ։
Մասնագետները փաստում են, պետք է շաբաթը առնվազն 2 անգամ զբաղվել սեքսով՝ առողջությունը և հորմոնները ճիշտ մակարդակով պահպանելու համար։



















