ՀՀ ԶՈւ ավիացիան նոր ղեկավար ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,- ասված է հրամանագրում:



















