Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ըստ ներկայացված կալանավորման միջնորդության Է.Ալեքսանյանը մնալով ազատության մեջ կարող է կատարել հանցանք, թաքնվել, օգտվելով իր հեղինակությունից ու կապերից` ազդել դեռևս անհայտ անձանց վրա և թաքցնել ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր:

Սակայն արդեն շուրջ մեկ օր ազատության մեջ լինելով` միակ բանը որ նա անում է դա իր ընտանիքի և ընկերների ներկայությունն ու օժանդակությունը վայելելով սպասելն է դատական ակտի հրապարակմանը:

Այս պայմաններում նրան կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսևորում կլինի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն