Մասնագետը նշել է՝ որ պարզ սովորությունն է նպաստում մարսողության բարելավմանը
Սնվելու ընթացքում կամ դրանից հետո չափավոր քանակությամբ ջուր խմելը կօգնի բարելավել մարսողությունը։ Այս մասին «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։
«Ջրային հավասարակշռությունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար։ Հեղուկն օգնում է տարրալուծել սնունդը, որպեսզի մեր մարմինը կարողանա յուրացնել սննդային նյութերը»,- պարզաբանել է մասնագետը՝ հավելելով, որ չի կարելի սահմանափակել ջուրը՝ ելնելով միայն այն նախապաշարմունքներից, որ այն վնասակար է մարսողության համար։
Ինչպես ընդգծել է բժիշկը, ծարավի զգացումը պետք է ժամանակին հագեցնել և չանհանգստանալ, որ մարսողական հյութերը կարող են «նոսրանալ» ջուր խմելու դեպքում։ Քաշուխի խոսքով՝ առողջ մարդու օրգանիզմը սնունդը տարրալուծելու և յուրացնելու համար միշտ բավարար քանակությամբ ստամոքսահյութ է արտազատում։



















