ԱԺ պատգամավորները մասնակցել են հրաձգության դասընթացներին
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ԱԺ պատգամավորների և աշխատակիցների հետ մասնակցել են հրաձգության դասընթացին։
Նա հայտնել է, որ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող հրաձգության դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ՊՆ կայքում։



















