Հոկտեմբերի 20-ին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:

Գոռ Թադևոսյանը շնորհավորելով Մորթեզա Աբեդիին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ՝ վերջինիս է փոխանցել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։



Հանդիպումը թեև ճանաչողական բնույթ է կրել, բայց և հիմնական թեման վաղը Կապանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումն է եղել և այդ համատեքստում նախապատրաստական ու կազմակերպչական հարցերի քննարկումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ խոսելով առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության և այլ հարցերի վեաբերյալ։

Գոռ Թադևոսյանը հյուպատոսին է հայտնել, որ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արդեն իսկ սկսվել է պարսկերենի դասավանդումը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հնարավորությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն