Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հոկտեմբերի 28-30-ը մասնակցելու է Առողջապահություն և դեղագործություն EXPO 2022 ցուցահանդեսին, որը կազմակերպում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։

Ցուցահանդեսի առաջին օրը՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 12։00-18։00-ն, քաղաքացիները հնարավորություն կունենան շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անցնել ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար, գաղտնի և անանուն հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող են ստանալ 15-20 րոպեի ընթացքում։

Հետազոտվել ցանկացողները նշված օրը կարող են մոտենալ Մերգելյան ինստիտուտի հարակից տարածքում տեղակայված շարժական կլինիկա։

Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակում:

Ցուցահանդեսի հաջորդող օրերին՝ հոկտեմբերի 29-ին և 30-ին, ցուցահանդեսի շրջանակում կշարունակի գործել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տաղավարը, որտեղ կենտրոնի մասնագետները կպատասխանեն այցելուներին հետաքրքրող հարցերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն