Սեպտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում ծնվել է 157 երեխա
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 157 երեխա՝ 78 տղա և 79 աղջիկ: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։
Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների
Չարենցավանի ծննդատուն – 26 երեխա
Նաիրիի ծննդատուն – 7 երեխա
Աբովյանի ծննդատուն – 58 երեխա
Հրազդանի ծննդատուն – 66 երեխա:



















