Որոնք են զարկերակային ճնշման տատանումների հիմնական պատճառները
Եղանակային փոփոխություններին ու սթրեսին օրգանիզմը կարող է արձագանքել զարկերակային ճնշման անսպասելի տատանումներվ։ Այս մասին գրում է «Մոսկվա 24»-ը՝ վկայակոչելով թերապևտ Նադեժդա Չերնիշևային։
Մասնագետի խոսքով՝ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում կամ նվազում կարող է տեղի ունենալ մթնոլորտայն ճնշման բարձրացման կամ նվազման ֆոնին, ինչպես նաև սթրեսային իրավիճակներում։
Բացի այդ, ինչպես նշել է Չերնիշովան, զարկերակային ճնշման բարձրացման պատճառ կարող է լինել նաև կորոնավիրուսային վարակը, ինչը պայմանավորված է նրանով, որ հիվանդությունը բացասաբար է անդրադառնում զարկերակային ճնշման կարգավորման գործընթացների վրա։



















