Հոկտեմբերի 25-ին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում առաջին անգամ տեղի է ունեցելՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիների երդման արարողությունը։

ՀՀ ապագա քաղաքացիները երդվել են հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը, պարտավորվել են հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները։

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը քաղաքացիներին ուղղված շնորհավորական խոսքում ընդգծել է ՀՀ քաղաքացու պատիվն արժանապատվորեն կրելու կարևորությունը և բարի ընթացք մաղթեց նրանց։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն