ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում:

Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին:

Հոկտեմբերի 27-ին տեղի կունենան վեհաժողովի մշտական ​​հանձնաժողովների նիստեր՝ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի, ագրարային քաղաքականության, բնական ռեսուրսների և բնապահպանության, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հարցերով։

Նույն օրը Համագործակցության երկրների երիտասարդ պատգամավորները կհավաքվեն ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը։

Հոկտեմբերի 27-ին տեղի կունենա Վեհաժողովի ղեկավար մարմնի՝ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը։ Խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն համագործակցության արդիական հարցեր, կամփոփեն 2022 թվականին անցկացված միջոցառումների արդյունքները, տեղեկատվություն կլսեն ԱՊՀ տարածքում նախընտրական քարոզարշավների մոնիտորինգի մասին։

ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի հիսունչորսերորդ լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։ Նախատեսվում է, որ խորհրդարանականները կքննարկեն ընտրական թեմաներով օրինակելի օրենքների մեծ բլոկ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն