Քաղաքի գլխավոր տոնածառը կտեղադրվի ավելի վաղ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարի քաղաքի գլխավոր տոնածառը ավելի վաղ կտեղադրվի։
“Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ”,-ասված է հաղորդագրության մեջ։



















