ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրել 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ:

Միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։

Վարկը տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն