Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների Ֆեյսբուքի էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում, հայտնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել և չտարածել նման հաղորդագրություններ: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26», – հայտնում են ԱԱԾ-ից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն