Նիդերլանդներում «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը ունեցել է շուրջ 90000 այցելու
Հոկտեմբերի 30-ին Դրենթսի թանգարանում ավարտվել է «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն ուենցավ՝ ճանաչվեց Նիդերլանդների 2022թ. լավագույն ցուցահանդես և ունեցավ շուրջ 90000 այցելու։
Հայաստանի դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում մտահղացման հեղինակներին և կազմակերպիչներին, իրագործողներին և աջակիցներին։
Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարին նշանավորվեց նման կարևոր հաջողությամբ։



















