Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, այսօր տարօրինակ հոտ է զգացվել։

Տնտեսագիտական համալսարանից հայտնում են՝ այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։

«Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։ Տուժածներ չկան»,- ասված է համալսարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տարհանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։

ՀՀ ԱԻՆ-ից էլ տեղեկանում ենք՝ տեղում իրականացվել է օդի նմուշառում. չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն