ԵՊՀ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ու Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էին «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպում և պանելային քննարկում։

Քննարկմանը մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մատնանշելով թեմայի ընտրության արդիականությունը, փաստել է, որ այն պայմանավորված է բուհական համակարգում առկա խնդիրների՝ կրթության բովանդակության և կազմակերպման վերհանմամբ:



«Այսօր անհրաժեշտություն կա ՀՀ բուհերում ձևավորել մասնագիտական համայնք, որը բարձրագույն կրթության ոլորտում կրթության արդյունավետ կազմակերպման համար կիրականացնի քննարկումներ և կտրամադրի բովանդակային խորհրդատվություն: Ակնհայտ է, որ 21-րդ դարում համալսարանները հումբոլդյան համակարգից փոփոխվում և ուղղորդվում են գիտահետազոտական, ձեռնարկատիրական աշխատանքներ իրականացնող համալսարանների, որտեղ մեծ դեր ունեն դասավանդման և ուսումնառության նորագույն մեթոդներն ու մոդելները։

Արդեն իսկ հասանելի են բազմաթիվ հետազոտություններ, որոնք հիմնավորում են դասավանդման և ուսումնառության գործընթացում ստեղծագործական մեթոդների, նորարարական գաղափարների իրականացման անհրաժեշտությունը։ Հույս ունեմ, որ մոտակա ամիսներին կլինեն տեսանելի արդյունքներ, և նոր ուստարում կկարողանանք ժամանակակից մեթոդները ներդնել մեր բուհական համակարգում»,- նշել է Կարեն Թռչունյանը։

ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի կարծիքով՝ դասավանդման և ուսումնառության վերաբերյալ փորձագիտական քննարկումները կրթական գործընթացում կարևորագույն դեր ունեն․ «Պատասխանատվությունը և հետաքրքրությունն ընտրված թեմայի վերաբերյալ իսկապես կարևոր են: Սա լավագույն հնարավորությունն է բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք անհանգստացնում են կրթության ոլորտի մեր գործընկերներին: Լիահույս եմ, որ լավագույն փորձի ներկայացումը մեծապես կնպաստի առկա խնդիրների լուծմանը»։

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հատկապես ընդգծել է քննարկվող թեմայի ընդգրկունությունը, ինչպես նաև փաստել, որ ծրագիրը միավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ստեղծել բացառիկ հնարավորություն լավագույն, օրինակելի փորձը ներկայացնելու, կիրառելու, առկա խոչընդոտները վերհանելու առումով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն