Տարաձայնույթուններ կան ՀԱՊԿ երկրների միջև, սակայն ամբողջ անցած տարին ցույց է տվել նման միջոցառումների անհրաժեշտությունը, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, ոչ մի կերպ, որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իրոք, երեկ թույլ չեն տվել ստորագրել երկու փաստաթուղթ, բայց դա չի նշանակում, որ դա ինչ-որ կերպ վտանգում է ՀԱՊԿ-ի գոյությունը, ընդհակառակը։ Թե՛ միջոցառումը, թե՛ միջոցառման ընթացքում հնչած կողմերի դիրքորոշումները և թե՛ ողջ անցած տարին ցույց տվեցին մասնակից պետությունների աճող պահանջը նման կազմակերպության նկատմամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի կողմից հռչակագրի ստորագրումից հրաժարվելը կազդի ՀԱՊԿ ճակատագրի վրա:

Նա հավելել է, որ գագաթնաժողովի վերաբերյալ սպառիչ ելույթ է եղել նաև չորեքշաբթի օրը։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, երևանյան գագաթնաժողովը հաստատում է միջոցառման նշանակությունը։ Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է Տաջիկստանի և Ղրղզստանի հակամարտությունը, կարգավորման ուղղությամբ աշխատանքը բարդ է, բայց այն կշարունակվի։

Չորեքշաբթի օրը ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ստորագրել կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը և Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Նա կարծիք է հայտնել, որ «իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարվելը, այլև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես կազմակերպության կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն