Դեկտեմբերի 1-ին «Խոսե՛նք բնությունից» հանդիպումների շարքի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն այցով եղել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։



Հանդիպման ընթացքում խոսվել է հողային և ընդերքի ռեսուրսների պահպանությունից, բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության կառավարումից և էլեկտրոմոբիլների օգտագործման խթանմանն ուղղված ՇՄՆ քաղաքականությունից։



Հանդիպումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԱԶԿ-ի համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն