Մեղրի համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքների հրապարակում տեղի ունեցավ եղևնիների ծառատունկ, որին ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Ագարակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Անտոնյանը, «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեգարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Նաիրի Զաքարյանը և աշխատակիցներ։




Կանադական «Super blue» տեսակի եղևնիները ձեռք են բերվել «Լիճքվազ» ՓԲԸ-ի և մի բարերարի աջակությամբ, որը ցանկացավ անանուն մնալ։



Օրեր հետո, երբ կսկսվի քաղաքների տոնական զարդարումը, եղևնիները նույնպես կզարդարվեն, իսկ տարիներ հետո կդառնան վարչական շրջանների գլխավոր տոնական եղևնիները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն