Նոր պուրակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Նոր պուրակ է բացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Պարույր Սևակ-Դրո խաչմերուկի հատվածում։
Երբեմնի անխնամ տարածքը վերածվել է հանգստի, զբոսանքի, հանդիպման վայրի:

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն ստորաբաժանման կողմից կատարվել են չորացած ծառերի եւ խոտերի հեռացման, հողի փխրեցման աշխատանքներ: Տեղափոխվել է 50-60 խորանարդ մետր նոր հող: Սամշիթ եւ կիպրոս տեսակի թփերից կազմվել է կենդանի ցանկապատ:
Բնակիչների շրջանում առավել հայտնի՝ եկեղեցու տարածքում գարնանը կանցկացվի ոռոգման համակարգ:

Լանդշավտային ճարտարապետության եւ դիզայնի վարչության կողմից պատրաստվում է ֆիտոնախագիծ, որի համաձայն՝ գարնանը կտնկվեն ծաղկող ծառեր եւ թփեր:



















