«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է ևս 2 շենք 60 ընտանիքի համար
1988 թվականի դեկտեմբերի 7–ի աղետալի երկրաշարժից հետո (1993-1998 թթ–ին) «Հայաստան» համահայկական հիմնադրամն աղետի գոտում` Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում 550 ընտանիքի ապահովել է բնակարաններով՝ կառուցելով ընդհանուր 36 բնակելի շենք և 24 տուն:
2016–2019 թթ–ին Հիմնադրամը բնակարանով է ապահովել ավելի քան 40 ընտանիքի, իսկ առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Գյումրու «Մուշ–2» թաղամասում կառուցած 2 բազմաբնակարան շենքերը և մանկապարտեզը, այդկերպ բնակարանամուտ կտոնի 36 ընտանիք:
Ներկայումս «Մուշ–2» թաղամասում կառուցվում է ևս երկու շենք՝ նախատեսված շուրջ 60 ընտանիքի համար:



















